Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱ-2022 թ-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն:

Ամբողջ հանդիպման ընթացքում տանտերերը ոչ մի հարված չկատարեցին Յուրչենկոյի դարպասի ուղղությամբ, իսկ մեր հավաքականը շատ ակտիվ էր, բայց միայն 83-րդ րոպեին կարողացավ գրավել դարպասը, այն էլ դա արեցին դաշտի տերերը: Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո ինքնագոլ գրանցեց փոխարինման մտած Ֆրոմելտը: Մեր հավաքականը վերջում կարող էր մեծացնել առավելությունը, սակայն Կարապետյանը հերթական պահը կորցրեց:

Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով և այժմ Գերմանիայի ու Ռումինայի հետ խմբի առաջատարներից է: Գերմանիան առաջին տուրում սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է Իսլանդիային, իսկ ռումինացիները Բուխարեստում 3-2 հաշվով առավելության են հասել Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ:




Լրահոս