Armenian text to speach

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Մոլդովայի դեմ ընկերական խաղից հետո գոհունակություն է հայտնել հավաքականի ֆուտբոլիստների կատարած աշխատանքից:

«Չեմ ուզում բարդացնել, չեմ ուզում այս ընկերական խաղերին խիստ մոտեցում ունենանք: Մենք, որպես թիմ, ճիշտ ճանապարհի վրա ենք: Իմ տղաները լավ աշխատանք են կատարել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Վերջինիս խոսքով` հավաքականն առաջին իսկ րոպեից տիրել է նախաձեռնությանը, սակայն չէր ստացվում միայն գրոհների եզրափակումը:

«Եթե չենք հաղթում, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Բայց այս երկու խաղերից ստացանք այն, ինչն ի սկզբանե ուզում էինք: Այս խաղերը մեզ կօգնեն սեպտեմբերին կայանալիք ընտրական փուլում»,-ասաց նա:

Ըստ Մելիքյանի, թիմը մեծ ուշադրություն է դարձրել ստանդարտ դիրքերի խաղարկման վրա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղի շրջանակում Երևանում հյուրընկալել էր Մոլդովայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով:

 

 




Լրահոս