ԱՊՍՏԱՄԲՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` 0.6 տոկոսով ավել հարկեր հավաքելու կառավարության մտադրությունն առաջիկայում արտահայտվելու է խորհրդարան ուղարկվելիք  օրենքի նախագծերի մի փնջով, որոնք, բնականաբար, կոչված են ավելացնելու ինչպես հարկերը, հարկատեսակները, այնպես էլ հարկման ենթակա օբյեկտների ցանկը` հանքարդյունաբերությունից մինչեւ ռեստորաններ: Այս որոշումը, ըստ լուրերի, լուրջ դժգոհություններ է առաջացրել առաջին հերթին կոալիցիոն պատգամավորների մոտ:  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի միջոցով գործարար պատգամավորները կառավարության անդամներին ու ղեկավարին փոխանցել են իրենց դժգոհությունը, թե «այս բեռը, որ դրել եք, ո՞ւմ քթից եք բերելու»: Շատերն էլ, հասկանալով, որ տարին նախընտրական է, այսինքն` այդ հարկերը «լավով», թե «վատով» պետք է հավաքվեն, դնում են դիվերսիֆիկացման խնդիր: Փորձում են հիմնավորել, որ տեղեր կան, որտեղից հնարավոր է ավելի շատ հարկեր հավաքել, եւ տեղեր, որտեղից պետք է քիչ հավաքվի: Ամեն դեպքում, ռեստորանային բիզնեսի վրա տարածվելիք հարկերի հետ կապված հիմնական մտավախությունն այն է, որ հերթական անգամ հավասարության նշան կդրվի խոշորների ու փոքրերի միջեւ, ինչի արդյունքում «Բելաջիո»-ն ու «Հարսնաքար»-ն էլի կմնան, իսկ փոքրերը կփակվեն:




Լրահոս