ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ է թուրք երիտասարդը երգել Ծիծեռնակաբերդում. աղմկահարույց տեսանյութի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր համացանցում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որում մի երիտասարդ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում թուրքերեն երգ է կատարում: Սոցիալական ցանցերում այն արագորեն տարածվում է եւ մեկնաբանվում այնպես, թե այն այս օրերին է նկարահանվել եւ օգտատերերը հարց են բարձրացնում, թե ինչպես է երիտասարդը հայտնվել Ծիծեռնակաբերդում:

Սակայն ArmLur.am-ը պարզեց, որ առաջին անգամ այս տեսանյութը համացանցում հայտնվել է 2018 թվականի ապրիլի 22-ին, այսինքն հեղափոխության օրերին: Իհարկե, հարցը դեռ ակտուալ է մնում, թե ինչպես է թուրք երիտասարդն այդպես անարգել Ծիծեռնակաբերդում երգում:

Իսկ տեսանյութում Մուստաֆա անունով երիտասարդը, ցույց տալով անմար կրակը, մասնավորապես ասում է՝ «Մենք՝ թուրքերս, խաղաղասեր ժողովուրդ ենք, սակայն եթե ինչ որ մեկը հավակնություն ունենա մեր հողերի վրա, նրանց մայրերի սրտերը կայրվեն ինչպես այս կրակը: Մենք ոչ մեկի հողի կարիքը չունենք, մենք ուզում ենք ապրել խաղաղությամբ ու բարեկամությամբ: Բայց մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը իր ձեռքերն ուղի մեր հողերին, մենք կհանենք նրանց աչքերը: Եթե ինչ-որ մեկը հավակնի մեր հողերին՝ թող այցելեն այստեղ»:




Լրահոս