Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։
Ապրիլի 23-ի երեկոյից սկսած քաղաքացիները շարունակում են այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալի։ Վաղ առավոտից այսօր ևս Ծիծեռնակաբերդը մարդաշատ էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ վաղ առավոտից այցելում են Հայոց Ցեղասպանության հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին։
Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցել։
Նանիկ Աղասյան





























