ՆԱՄԱԿՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ իշխանություններին նախազգուշացրեց, որ իրենք ավելացնելու են ճնշումները: «Տղե՛րք, ճնշելու ենք, պարզ ասում եմ ձեզ»,-ասաց Մանուկյանը՝ մեկնաբանելով, որ իրենք համապատասխան նամակներով դիմել են միջազգային տարբեր կառույցների: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանուկյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսի անունից նամակները չեն ուղարկել միայն ԵԽԽՎ-ում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակությունների պատգամավորներին, որպեսզի նրանք չօգտվեն ՀՀ ներքաղաքական իրավիճակից ու սեփական խնդիրները չփորձեն լուծել ՀՀ հաշվին: Ավելին, Մանուկյանը նշեց, որ միայն ԵԽԽՎ EPP խմբակցությանն են դիմել: Նա նաեւ հավելեց, թե իշխանությունները գործադուլ ու դասադուլ են հայտարարել. «Առաջին դեպքն է, որ այսօր աշխատանքային օրվա սկիզբն է, եւ ոչ միայն չվերացավ բլոկադան, այլեւ ուժեղացավ, իշխանությունները դասադուլ են հայտարարել, ոչ մի ուսանող Երեւան չի հասել, ոչ մի բժիշկ չի կարողացել դրսից գալ. սա պետական քայքայիչ գործունեություն է»:




Լրահոս