ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչո՞ւ են ՊՆ կադրային բաժնում ռազմական հոգեբան մասնագիտությամբ աշխատանքի համար դիմելիս ասում, թե ՊՆ-ի համար անընդունելի է կին ռազմական հոգեբանը: Այդ դեպքում ինչո՞ւ է ԵՊՄՀ-ն կնոջը ռազմական հոգեբանի որակավորում տալիս:Լուսիկ Ղուկասյան, 56 տարեկան, մանկավարժՊԱՏԱՍԽԱՆ.   Սպա հոգեբանի հաստիքներ կան Հայաստանի Հանրապետության  զինված ուժերի այն ստորաբաժանումներում, որոնք տեղակայված են սահմանամերձ գոտում եւ իրականացնում են մարտական հերթապահություններ կամ հատուկ միջոցառումներ: Այդ մասնագետի ծառայությունը ենթադրում է համապատասխան աշխատանքներ առաջնային գծում: Սպա հոգեբանների որակավորումով դիմող կանայք, ծանոթանալով զինծառայության առանձնահատկություններին եւ առաջնային գծում տարվող ծառայության դժվարություններին, հրաժարվում են նշանակումից:ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Բնական է, որ կհրաժարվեն, քանի որ ինչպե՞ս կարող է մարդը բնակվել Երեւանում, բայց աշխատել սահմանամերձ գոտում: Ենթադրենք նրա աշխատավայրը բնակավայրից շուրջ 150կմ հեռավորության վրա է. մարդն ինչպե՞ս պետք է ամեն օր աշխատանքի հասնի ու տուն վերադառնա: Եթե ժամանակը հաշվի չառնենք, ապա տրանսպորտային ծախսերը հաստատ կգերազանցեն նրա աշխատավարձի չափը:Ինչպես հայտնի է, զորամասեր կան մեր հանրապետության ամբողջ տարածքում: Սակայն տարօրինակ է, թե ինչպես է ստացվել, որ նման մասնագետների կարիք միայն սահմանամերձ բնակավայրերում գտնվող զինվորական ստորաբաժանումներն ունեն: Հետաքրքիր է նաեւ, թե որքան է սպա հոգեբանների պահանջարկը, եւ ամեն տարի քանի շրջանավարտ է տալիս ԵՊՄՀ հիշյալ ֆակուլտետը:




Լրահոս