Պաշտոնական թվերով այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի, տրանսպորտի գործունեության հետ կապված, մասնավորապես՝ բեռնափոխադրումների ոլորտում, աճ է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները այս տարվա երկու ամիսների ընթացքում 7.4 տոկոսով ավելացել են:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ երկաթուղային բեռնափոխադրումները, հակառակը, պակասել են 0.7 տոկոսով, որից բեռների արտահանումը պակասել է 9.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 24.7 տոկոսով: Փոխարենն ավելացել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները, աճը կազմել է 7.8 տոկոս: Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների աճը զգալի կազմել է՝ 15.7 տոկոս:
Ընդ որում՝ ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ իրենց նպատակի դիտարկելիս տեսնում ենք, որ արտահանումը ավելացել է 14.9 տոկոսով, ներմուծումը՝ 16.8 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները ավելացել են 15.2 տոկոսով:
Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ մեծ անկում է արձանագրվել՝ արտահանման դեպքում` 40 տոկոս, իսկ ներմուծումը` 18.2 տոկոս:
Ս.Հ.