
Նորակոչիկ զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը և հաստիքային զենքի տիրապետման հմտությունները զարգացնելու նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 21-ին անցկացվել են տեսական պարապմունքներ:
Զինծառայողները ծանոթացել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների մարտավարատեխնիկական բնութագրերին ու կառուցվածքին, նշանակությանն ու կիրառման առանձնահատկություններին։