ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, կարգապահական վարույթ է հարուցվել սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ: Նշենք, որ Տիգրան Փոլադյանը դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի եղբայրն է: Դատական համակարգում տեղեկություններ կան ոչ չի բացառվում, որ կարգապահական վարույթը հարուցել են դատական դեպարտամենտի ղեկավարին ճնշելու նպատակով:
Նշենք, որ Տիգրան Փոլադյանի կինը նույնպես դատավոր է, նա ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն է, որը ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու աղջիկը:
Ք.Մ