Հակակոռուպցիոն կոմիտեն ԱԱԾ պաշտոնյայի դատավոր փեսայի գորոծով որոշում է կայացրել․ գործով Իրանի քաղաքացի է անցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի դեմ հարուցված քրեական գործով։ Ըստ նախաքննական մարմնի՝

Տիգրան Ռոբերտի Փոլադյանը ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվելով ՀՀ սնանկության դատարանի դատավոր, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքով արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու և միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, կաշառք տվողների մատնանշած անձանց օգտին, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, գործողություն կատարելու համար Տիգրան Հարությունյանի օժանդակությամբ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Տիգրան Արամայիսի Հարությունյանը օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Կարապետ Մուրադի Գուլոյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, իր օգտին գործողություն կատարելու համար տվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Գարեգին Արմենի Մկրտչյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, իր օգտին գործողություն կատարելու համար տվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Արաշ Փարվիզի Նոսրաթիալամդարին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, իր օգտին գործողություն կատարելու համար տվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Քնար Մանուկյան




Լրահոս