ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ հացի արտադրամասում նորածին երեխայի սպանության դեպքից. անցանկալի հղիության հետեւանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին:
Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա և լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել է նորածնի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ: Կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխայի սպանության կասկածանքով:

Եվ ահա նորածնին սպանած մայրը հայտնվել է մեղադրյալի աթոռին: ArmLur.am-ին հայտնի դարձավ որ Արմինե Զախարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա տանելով իր համար անցանկալի հղիություն. 2020 թվականի հունիսի 29 ին՝ ժամը 15:00-ից մինչև ժամը 16:00 և ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի՝ Երևան քաղաքի Ազատության 10-րդ շենքի նկուղ հասցեում գործող հացի արտադրամասի սանհանգույցում, առանց բժշկական միջամւոության և որևէ մեկի օգնության, միայնակ ծննդաբերել է 38-40 շաբաթական իգական սեռի երեխա՝ լսելով վերջինիս ճիչը և համոզված լինելով, հր երեխան կենդանածին է. նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ծննդաբերությունից անմիջապես հետո սրբիչը մտցրել է նորածին երեխայի բերանի խոռոչը և մեխանիկական շնչահեղձության եղանակով սպանել նրան, որից հետո դին գաղտնի տեղափոխելու նպատակով տեղադրել է աղբի համար նախատեսված սև գույնի պոլիէթիլենային տոպրակի մեջ, տարել է Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցի 4 րղ շենքի հետամասի 1-ին հարկում գտնվող աղբանոցի մոտ, դռնից ներս է նետել և հեռացել է:

Ք.Մ




Լրահոս