ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը դիմել է իրավապահներին եւ հայտնել ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգման արդյունքներով 22.12.2020թ. կազմված թիվ 20-Ա ակտն այն մասին, որ նշված ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, 2016-2020թթ. ընթացքում, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, գնումների գործընթացի խախտմամբ, առանց համապատասխան մրցույթ անցկացնելու և թերի փաստաթղթավորմամբ, մեկ անձից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, տարատեսակ ծառայություններ և տարբեր տեսակի ապրանքներ, չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ՊՈԱԿ-ի հյուրանոցում բնակվող անձանցից բնակվարձի և կոմունալ ծախսերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված գումարների ստացման ուղղությամբ, որի արդյունքում ՊՈԱԿ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:
Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ք. Մ.