
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
«Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»,- ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում։