
Մերօրյա անմահ հերոսների շարքում է ժամկետային զինծառայող Գևորգ Խաչատրյանը: 18-ամյա Գևորգն ընդամենը երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է Արցախյան երկրորդ պատերազմը, մինչև վերջին շունչը կռվելով թշնամու դեմ Գևորգը զոհվել է հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլում ԱԹՍ-ի հարվածից:
ArmLur.am-ը այցելել է Գևորգի բնակարան զրուցել է նրա մայրիկի հետ, ում սփոփանքն այսօր դարձել է միայն որդու մասին հուշերը:
Գևորգի մանկությունից, ազնիվ և յուրահատուկ տեսակի մասին խոսել է նաև նրա հորեղբոր կինը, ում հուշերում դեռ իր ժպտացող աչքերով ծիծաղում և խաղում է մանուկ Գևորգը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան