Սերխիո Ագուերոն` «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն պաշտոնապես «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արգենտինացի հարձակվողի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Նա թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով:

Մինչ այս Ագուերոն հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ում: Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011 թվականին իսպանական«Ատլետիկո»-ից: «Քաղաքայինների» կազմում արգենտինացին ընդհանուր առմամբ մասնակցել է384 խաղի և դարձել է 257 գոլի հեղինակ: Ագուերոյին է պատկանում ակումբի լավագույն ռմբարկուի ռեկորդը:




Լրահոս