Ագուերոն «Բարսելոնա»-ում տարեկան 6 միլիոն աշխատավարձ կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է դարձել, թե որքան աշխատավարձ կստանա Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն «Բարսելոնա»-ում: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ագուերոն կատալոնական ակումբում կստանա 6 միլիոն եվրո աշխատավարձ, որտեղ ներառված չեն լինի հարկերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն պաշտոնապես «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ է: Արգենտինացի հարձակվողի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Նա թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով:

Մինչ այս Ագուերոն հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ում: Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011 թվականին իսպանական «Ատլետիկո»-ից: «Քաղաքայինների» կազմում արգենտինացին ընդհանուր առմամբ մասնակցել է 384 խաղի և դարձել 257 գոլի հեղինակ: Ագուերոյին է պատկանում ակումբի լավագույն ռմբարկուի ռեկորդը:




Լրահոս