Արցախի Իվանյան համայնքում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են՝ հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

«Շարունակվում են Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները։

Բազմաբնակարան 15 շենքից բաղկացած նոր թաղամասում արդեն 5 մասնաշենքի հողային աշխատանքներն ավարտված են։ Ներկայումս աշխատում են հիմքերի ամրանակմախքների վրա»,- հայտնում են նախարարությունից:




Լրահոս