«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչի մրցանակը, հայտնում է մրցաշարի կայքը:
50-ամյա մասնագետը գերազանցել է Օլե Գունար Սոլսկյաերին («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարսելո Բիելսին («Լիդս»), Դեյվիդ Մոյեսին («Վեսթ Հեմ») և Բրենդան Ռոջերսին («Լեսթեր»): «Սիթին» 2020-21 մրցաշրջանում դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն, նվաճեց Անգլիայի գավաթը, ինչպես նաև դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Գվարդիոլան երրորդ անգամ է ստանում Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչի մրցանակը՝ 2017-18 եւ 2018-19 մրցաշրջաններերից հետո: Գվարդիոլան «Սիթիի» մարզիչի պաշտոնը ստանձնեց 2016 թվականին: