«Ռեալը» Գվարդիոլային ցանկացել է տեսնել թիմի ղեկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին գրքի հեղինակ Մարտի Պերարնաուն պատմել է, որ «Ռեալը» Գվարդիոլային ցանկացել է տեսնել թիմի ղեկին:

«Երբ Բենիտեսը դժվար ժամանակաշրջան էր անցկացնում «Ռեալ»-ում, նրանք ցանկացան իմանալ, թե ինչ է պատրաստվում անել Գվարդիոլան «Բավարիա»-ից հեռանալուց հետո: Ներկայացուցիչն այդ հարցը տվեց Գվարդիոլային և վերջինս պատասխանեց, որ գնալու է «Մանչեսթեր Սիթի» և այլ առաջարկները չի դիտարկելու», – ասել է Պերարնաուն գրքի շնորհանդեսի ժամանակ:




Լրահոս