ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ–ն կորոնավիրուսի բուժման գործընթացում ուշագրավ դեպք է բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ –ն կորոնավիրուսի բուժման գործընթացում ուշագրավ դեպք է բացահայտել եւ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդ. 1-ին մասի հատկանիշներով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մասով հարուցել է քրեական գործ:

ArmLur.am-ինհասած տեղեկությունների համաձայն, 2020թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ Դավիթաշենի մասնաճյուղում պետական պատվերի շրջանակներում «Կորոնավիրուս»-ի դեմ բուժում ստացած հիվանդների, մասնավորոպես Համայակ և Ռոման Նավասարդյանների, Հասմիկ Այվազյանի, Մարուսյա Կուջոյանի, Նովլետ Հարությունյանի, Էմմա Բարսեղյանի, Նելլի Դանիելյանի, Սոնա Ալեքսանյանի, Ներսես Արծիլյանի, Սամվել Խոչոյանի, Սերգեյ Պարոնյանի, Հովհաննես Նահապետյանի, Վլադիմիր Մանությանի, Ժորա Մհերյանի և այլ հիվանդների վերաբերյալ իրականությունը թաքցնելու նպատակով «Արմ Մեդի էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ ներկայացրել և շրջանառության մեջ է դրել բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ հանդիսացող, իրավունք վերապահող հաշվետվություններ, որոնցում ուռճացված տեղեկություններ է ներառել վերակենդանացման բաժանմունքում հիվանդների անցկացրած մահճակալ-օրերի ու ընդանուր բաժանմունքում իրականացված բուժման պրոցեսի, վերաբերյալ, որի արդյունքում հիշյալ քաղաքացիների անվամբ պետությունից անհիմն կարգով դուրս են գրվել և «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ին է վճարվել շուրջ 3.300.000 դրամ՝այդ կերպ խաբեությամբ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: ԱԱԾ-ում սույն դեպքով քննություն է ընթանում:

Ի դեպ, մայիսի 26-ին կլինիկան հրապարակել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու գործում մեծ ավանդ ունենալու համար կլինիկան արժանացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Մխիթար Հերացու անվան մեդալի:

Քնար Մանուկյան




Լրահոս