ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պողպատե մանդատը գործի դրվեց. դատավորների նկատմամբ գործընթաց է սկսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդը գործի կանցնի. դատավորներին լավ օրեր չեն սպասվում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը զրուցել է ԲԴԽ անդամների հետ եւ հայտարարել, որ այսուհետ որեւէ դատավորի չեն խնայելու եւ չենթարկվող դատավորները պատժվելու են: Ասել է թե՝ առաջիկայում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների եւ քրեական գործերի հարուցման նոր ընթացք է սկսվում: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի պողպատե մանդատը սկսեց գործել, եւ առաջին թիրախում դատական համակարգն է:

Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ընտրություններից հետո արդեն երկու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Իսկ թե կոնկրետ ովքեր են նրանք, մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ի ընտրությունների օրը ArmLur.am-ը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ ԲԴԽ գիտնականներին «կանչել» են աշխատանքի ու վերջիններս խորհրդի վարչական շենքում են: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գիտնականներին ասվել է՝ սպասեն, իրենք կասեն ինչ է պետք անել:

ArmLur.am-ը կապ էր հաստատել ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ պարզելու համար, թե ինչու են ապաքաղաքական կառույցի ներկայացուցչներին ոչ աշխատանքային օրով հրավիրել շենք: «ԲԴԽ շենքում չեն, դուք հանգիստ եղեք, մենք որևէ օրենք չենք խախտում: Մենք ընդամենը իրենց ասել ենք՝ հասանելի եղեք, գուցե ինչ-որ մի բան լինի, պետք լինի նիստ հրավիրել: Այսքան բան»,- հայտարարել էր Ջհանգիրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս