Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Շուշանիկ Շուշանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ Ազգային ժողովի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին առաջատար մասնագետ Սուսաննա Ավագյանին իր ծննդյան օրը՝ հունիսի 14-ին, ազատել են աշխատանքից: