ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ աշխատակազմից աշխատողին ազատել են քաղաքական հայացքների՞ համար. բաժնի պետը մանրամասներ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին առաջատար մասնագետ Սուսաննա Ավագյանին իր ծննդյան օրը՝ հունիսի 14-ին, ազատել են աշխատանքից: ArmLur.am-ի հետ զրույցում Սուսաննա Ավագյանը պատմել է, որ քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Ինեսսա Միրզոյանն իրեն տեղեկացրել է, թե Ավագյանը քաղաքական պրոցեսների է «խառնվել», եղել է ինչ-որ կուսակցությունների շտաբներում, ինչի համար իրենք նպատակահարմար չեն համարում իր հետ աշխատել:

Սուսաննա Ավագյանը հունիսի 7-19-ը գտնվել է արձակուրդում՝ առողջական խնդիրների պատճառով ու արդեն խորհրդարանի աշխատակազմին է ներկայացրել բժշկի կողմից տրված անաշխատունակության թերթիկը: Սակայն աշխատակազմը որեւէ բան հաշվի չի առել ու հանկարծակի Սուսաննա Ավագյանը տեղեկացվել է, որ ինքն այլեւս ազատված է աշխատանքից: Ավագյանը նախօրեին խորհրդարան է գնացել՝ հասկանալու համար, թե ինչու են իր հետ նման կերպ վարվել, ինքը Աժ-ում է աշխատում դեռեւս 2004 թվականից, երբեք նման վերաբերմունքի չէր արժանացել, սակայն որեւէ մեկը նրա հետ չի հանդիպել, որեւէ բացատրություն չի տվել:

ArmLur.am-ը զրուցել է Քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Իննեսա Միրզոյանի հետ` պարզելու համար, թե ինչու են Սուսաննա Ավագյանի հետ նման կերպ վարվել:

Սոնա Գրիգորյան




Լրահոս