ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշ օրենքներ ՔՊ-ն միայնակ չի կարող անցկացնել. խորհրդարանում խնդիրներ կունենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 54 տոկոսը, սակայն 8-րդ գումարման խորհրդարանում նրանք չեն ունենա պատգամավորական մանդատների 2/3-ը: Նկատենք՝ մանդատների 2/3-ն  անհրաժեշտ է հանրաքվե նշանակելու, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու կամ նախագահին պաշտոնանկ անելու համար։

Ինչպես հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, և արդյունքում ստացվել է 107 հոգանոց խորհրդարան, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ: Սակայն ՔՊ-ի 71 մանդատը  107-ի 2/3-ը չի կազմում։

Իսկ ինչպես է իրականացվում մանդատների բաշխումը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախ հաշվարկում է, թե քանի ուժ է անցնում խորհրդարան, ապա սկսում է բաշխել մանդատները եւ այն սկզբունքով, որ խորհրդարանում ընդդիմության թիվը չպետք է 1/3-ից քիչ լինի եւ հենց այդ արդյունքում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը լրացուցիչ 2 մանդատ ստացել եւ 27-ի փոխարեն ստանում է 29 պատգամավոր ունենալու հնարավորություն։ Ստացվում է, որ նոր խորհրդարանում ընդդիմությունն ունի մանդատների ⅓-ը, իսկ իշխանությունը չունի 2/3–ը:

Օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել ու նշել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նոր խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն եւ ստացվում է՝ սահմանադրական օրենքները կկարողանան փոխել առանց ընդդիմադիր գործընկերների հետ համագործակցության, սակայն մի քանի նախագծերի դեպքում նման հնարավորություն առկա չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս