ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կողմերից ոչ մեկը հետաքրքրված չէ կոնֆլիկտի շարունակմամբ. Վլադիմիր Պուտինը՝ ԼՂ հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուղիղ գիծ» ձևաչափով պատասխանելով Դաշնության բնակիչների հարցերին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ծագումով հայ քաղաքացիներից մեկի խնդրանքով մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը որոշիչ դեր է կատարել այդ շատ լուրջ ճգնաժամի կարգավորման գործում: Նրա խոսքով, ոչ ոք՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները հետաքրքրված չեն այդ հակամարտության շարունակմամբ:

«Եթե մենք կարողանանք բոլորս ապրել խաղաղ և բարեկամաբար, ապա կստեղծենք կյանքի բարելավման պայմաններ, ընդ որում ոչ միայն անվտանգային առումով, այլև ընթացիկ կյանքում ընտանիքների գոյության, տնտեսական և սոցիալական զարգացման տեսակետից, ինչում առավել քան ոչ ոք, շահագրգռված են Ղարաբաղի բնակիչները, քանի որ պարզապես անհնարին է ապրել կոնֆլիկտի վերսկսման մշտական սպասումով»,- ասել է Պուտինը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս