Մանրամասներ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի գրասենյակի պետ Արմեն Հարությունյանի քրեական գործից. գործով անցնում են դպրոցի տնօրեն եւ ՀԿ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի գրասենյակի պետ Արմեն Ս Հարությունյանին կածառք տալու դեպքից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Արմեն Հարությունյանից բացի մեղադրյալի աթոռին են հայտնվել «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանը,եւ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նունե Գրիգորյանը:

Ինչպես հայտնի է, 2019 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտեց դեպք, որ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձինք կաշառք են տվել: Իսկ կոնկրետ ում եւ ինչի համար են ցանկացել գործարքի գնալ:

Մեզ հայտնի դարձավ որ ԱԱԾ-ն Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որն իր ծանոթից՝«Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանից առաջարկ է ստացել աջակցել «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նունե Գրիգորյանին ՀՀ Վճռաբեկ դատարան թիվ ՇԴ3/0461/02/19 քաղաքացիական գործով ներկայացված բողոքի կապակցությամբ : Արդյունքում Նունեն Գրիգորյանի օգտին բարենպաստ որոշում կայացնելու համար հանաձայնության են եկել գումարի շուրջ: Այսպիսով 2019 թվականի հուլիսի 9-ին Երևան քաղաքի Լենինգրադյան 38 շենքի դիմաց հանդիպման ժամանակ Արմեն Հարությունյանը Աշոտ Աթոյանից՝ վերջինիս անձնական օգտագործման ավտոմեքենայում ստացել և փորձել է խարդախությամբ հափշտակել զգալի չափերով՝ 238.500 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումարը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ գումարը վերցնելուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Նունե Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել որ նա, մտերիմ լինելով «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանի հետ, համաձայնության է եկել վերջինիս հետ՝ նրա անձնական կապերի միջոցով նշված դատարանի քաղաքացիական պալատի իրավասու պաշտոնատար անձանց ՀՀ Վճռաբեկ դատարան թիվ ՇԴ3/0461/02/19 քաղաքացիական գործով ներկայացված բողոքի կապակցությամբ իր օգտին բարենպաստ որոշում կայացնելու համար տալ խոշոր չափերով կաշառք՝ դրա գումարը Աշոտ Աթոյանի կողմից հատկացնելու և հետագայում այդ պարտքն իր կողմից մարելու պայմանով: Համաձայնության գալուց հետո, ստանձնած պարտավորությունը կատարելու համար, Աշոտ Աթոյանը դիմել է ծանոթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի գրասենյակի պետ Արմեն Հարությունյանին և առաջարկել միջնորդել իրավասու պաշտոնատար անձանց՝ 500 ԱՄՆ դոլարով Նունե Գրիգորյանի օգտին դատական ակտ կայացնելու համար։ Արմեն Հարությունյանն, իր հերթին, ի սկզբանե նպատակ ունենալով վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ հափշտակել առաջարկված հիշյալ գումարը, 2019 թվականի հուլիսի 8-ին տվել է իր համաձայնությունը, որից հետո՝ 2019 թվականի հուլիսի 9-ին, Աշոտ Աթոյանը Երևան քաղաքի Լենինգրադյան 38 շենքի դիմաց հանդիպման ժամանակ իր անձնական օգտագործման ավտոմեքենայում Արմեն Հարությունյանին է տվել խոշոր չափերով՝ 238.500 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի իրավասու պաշտոնատար անձանց փոխանցելու համար, սակայն երկուսն էլ ծրագրած հանցագործություներն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել և գումարը փոխանցելուց անմիջապես հետո բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանը: Վերոնշյալ անձանց նկլատմաբ խափանման միջոց ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին :

Քնար Մանուկյան




Լրահոս