ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ապագա Հայկականը» խորագրով հանդիպում. կրթության զարգացումը՝ կարևոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ին  Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնում «Մեծ պատմություն փոքր քաղաքում» միջոցառման շրջանակում տեղի ունեցավ «Ապագա Հայկականը. Խորհենք միասին» խորագրով հանդիպում: Միջոցառմանը որպես բանախոսներ հանդես եկան եւ ներկաների հարցերին պատասխանեցին «PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ» Վահե Դանիելյանը, «Ապագա Հայկականը» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը: Նրանք իրենց խոսքում անդրադարձան հարցին, թե ինչպես են տեսնում Հայաստանի ապագան:

Միջոցառման կազմակերպման վայրը՝ Ֆիլիպ Մորրիսի «PMI Science« գիտահետազոտական կենտրոնը, Հայաստանում հիմնադրվել է 2018 թվականին։ Արդեն 2020 թվականին շահագործման հանձնվեց կենտրոնի շենքը՝ տեղակայված Պոլիտեխնիկական համալսարանի 13-րդ մասնաշենքում:  Կառույցն ունի ուսումնական եւ գիտահետազոտական լաբորատորիաներ՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, ինչը մեկ հարկի տակ կհյուրընկալի համապատասխան ուղղությունների ուսանողներին եւ դասախոսներին: Լրագրողների հետ զրույցում «PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ» Վահե Դանիելյանը ներկայացրեց գիտահետազոտական կենտրոնի էվոլյուցիան:

Հավելենք, որ գիտահետազոտական կենտրոնն ակտիվ մասնակցություն է ունենում գիտական եւ տեխնոլոգիական համայնքի նեթվորքինգ կյանքում եւ ինչպես երեկ նկատեցին միջոցառման բանախոսները, շատ կարեւոր է կրթությունը ու Հայաստանում կրթական համակարգի զարգացումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հոսվեփ Հովսեփյան




Լրահոս