Նորարարությունները և ծխելու դեմ պայքարը․ մեկնաբանում է փորձագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշխարհն առանց ծուխ» հիմնադրամի նախագահ, Ջորջթաունի համալսարանի գիտությունների պատվավոր դոկտոր ԴերեքՅահը ավելի քան 30 տարվա փորձ ունի գլոբալ առողջության ոլորտում և հակածխախոտային պայքարի ջատագով է․ դեռ 2005 թվականից Յահը կոչ է անում մեծ կարևորություն տալ վնասի նվազեցմանը։ Իր կարիերայի ընթացքում ակտիվորեն աջակցել է ծխելու դեմ պայքարին ուղղված ուսումնասիրություններին և քաղաքականության մշակմանը, հեղինակել մի շարք աշխատություններ գլոբալ առողջությանն առնչվող թեմաներով, ինչպես նաև զբաղեցրել առանցքային պաշտոններ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններում։
Դոկտոր Յահը ԱՀԿ-ում զբաղեցրել է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների և հոգեկան առողջության գծով գործադիր տնօրենի պաշտոնը և պաշտոնավարման տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) մշակման աշխատանքներում։

Asia Times պարբերականին տված ծավալուն հարցազրույցում Յահն անդրադարձել է ծխախոտի դեմ պայքարում անհրաժեշտ գլոբալ ռազմավարության մասին։ Հարցազրույցի շրջանակում արծարծված կարևոր թեմաները ներկայացնում ենք ստորև։

Սիգարետի օգտագործման հետևանքով մահերի թվի աճի կանխատեսում

Ըստ Յահի կանխատեսումների՝ 2030 թվականին սիգարետի օգտագործման հետևանքով մահերի թիվը կկազմի 10 մլն՝ ներկայիս 7 մլն-ի փոխարեն: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ գոյություն ունի ժամանակային խզում՝ ծխել սկսելու պահից մինչև ծխելու արդյունքում առաջացած հիվանդությունների ախտանիշների ի հայտ գալը: Այս խզումը կարող է լինել մի քանի տարուց մինչև մի քանի տասնամՅահ: Ժամանակային խզում գոյություն ունի նաև սիգարետից հրաժարվելու դեպքում՝ ծխելը թողնելու պահից մինչև այն պահը, երբ ծխելու արդյունքում առողջությանը հասցվող վնասը և ռիսկերը կսկսեն կրճատվել:
Այսուհանդերձ, ծխողները նույնիսկ ծխելը դադարեցնելուց հետո իրենց ողջ կյանքում առողջական վիճակի հետ կապված առավել բարձր ռիսկ կունենան քան այն մարդիկ, ովքեր երբեք չեն ծխել: Այս դեպքում տեղին է խոսել բնակչության մակարդակով ժամանակային խզման մասին. տևական ժամանակ անց միայն սիգարետի օգտագործման համաշխարհային մակարդակի նվազումը կհանգեցնի մահերի թվի կրճատման:

Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիան վերանայման և մոդերնիզացման կարիք ունի

Յահը նշում է, որ կոնվենցիան անհրաժեշտ է փոփոխությունների ենթարկել, մասնավորապես, ներառել անհրաժեշտ քայլեր՝ խթանել գիտության առաջխաղացումը զարգացող երկրներում, հատուկ ուշադրություն դարձնել կանանց և աղջիկներին, ինչպես նաև վերանայել սիգարետի վնասի նվազեցման դերը:

Վերլուծելով ԾՊՇԿ դրույթների իրականացման ընթացքը՝ Յահը առանձնացրել է կոնվենցիայի բարելավման չորս հիմնական ոլորտ.

• ԾՊՇԿ-ն պետք է մոդերնիզացվի՝ խթանելու վնասի նվազման ոլորտում նորարարությունները։
• Հանրային առողջապահության ոլորտը պետք է ծխելու վերացմանն ուղղված քայլեր ձեռնարկի, ներառյալ՝ կիրառի բարեփոխված քաղաքականություն, մեծ ուշադրություն դարձնի կանանց, ինչպես նաև նպաստի փաստերի վրա հիմնված հարման քաղաքականության իրականացմանը:
• Պատկան մարմինները պետք է հանդես գան նոր նախաձեռնություններով, ինչպիսիք են՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող համայնքներին այլընտրանքային զբաղվածություն առաջարկելը և գիտական ուսումնասիրությունների բացը լրացնելը։
• Անհրաժեշտ է փոփոխել ԾՊՇԿ իրականացման փիլիսոփայությունը. Ծխախոտային ոլորտը վերահսկող համայնքն առավել մեծ օգուտ կստանա այն դեպքում, երբ սկսեն խնդրի լուծման շրջանակներում խրախուսել թափանցիկությունը, առավել հարգալից երկխոսությունը և տնտեսության տարբեր ոլորտների ներգրավվածությունը:

Սիգարետ ծխելու մակարդակի վերահսկումը միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում

Ներկայումս աշխարհում ապրող 1.1 մլրդ ծխողների 80 %-ը բնակվում է միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում: Այս խնդրի համատեքստում դոկտոր Յահը կարևորում է բժիշկների դերը և ազդեցությունը՝ բնակչության շրջանում սիգարետ ծխելը կրճատելու գործում:Վերջին տասնամյակում ԱՄՆ-ում և այլ արևմտյան երկրներում սիգարետի օգտագործումը կայուն նվազում է արձանագրել՝ հետևելով հենց բժիշկների շրջանում նույն ցուցանիշի նվազմանը. Սակայն, շատ զարգացող երկրներում բժիշկների շրջանում ծխողների տեսակարար կշիռը բավականին բարձր է, այսինքն՝ բժիշկների ազդեցությունը շատ թույլ է։
Նաև հարկ է նշել, որ ծխողների թվի նվազման միտումներ են արձանագրվում այն երկրներում, որտեղ հակածխախոտային քաղաքականությունն ունի գիտական հիմնավորում: Այսպիսի երկրների տնտեսական, համաճարակաբանական և հանրային ընկալման ուսումնասիրությունները փաստում են, որ քաղաքականություն մշակողներն ունեն գործելու ամուր հիմքեր, ինչպես նաև այն, որ առկա է հետազոտողների և քաղաքականություն մշակողների՝ բավականին բանիմաց սեգմենտ, ովքեր կարողանում են գիտական տեղեկատվությունը ճիշտ և տեղին կիրառել: Որպեսզի միջին և ցածր եկամուտ ունեցող երկրները կարողանան արդյունավետ հակածխախոտային պայքար մղել, անհրաժեշտ է հզորացնել նրանց գիտահետազոտական ներուժը:

Հակածխախոտային պայքարը և գենդերային գործոնը

Հակածխախոտային պայքարի պատմությունը փաստում է, որ այս համատեքստում գենդերային գործոններն անտեսված են եղել: Արդյունքում, տղամարդկանց շրջանում ծխողների թվի համաշխարհային ցուցանիշը նվազում է, մինչդեռ կանանց շրջանում այդ ցուցանիշը գնալով աճում է որոշ երկրներում և դեռ չի հասել իր պիկին: Այս իրավիճակի հետևանքներից մեկն է այն, որ պատշաճ մակարդակով չեն քննարկվում գլոբալ առողջության համատեքստում կանանց ունեցած խնդիրները, մասնավորապես, հետևյալ փաստը` շատ երկրներում կանանց շրջանում թոքերի քաղցկեղը մահացությունների թվով գերազանցում է կրծքագեղձի քաղցկեղին:

ԾՊՇԿ-ում նշվում է, որ անհրաժեշտ է հասցեական մոտեցում ցուցաբերել տարբեր գենդերային խմբերին, սակայն դիտարկված չեն այն հատուկ մարտավարությունները, որոնք կօգնեն խնդիրը լուծել: Խնդրահարույց է նաև այն, որ կանանց ներկայացվածությունը ցածր մակարդակի է հետազոտությունների, տեխնոլոգիական առաջընթացի, ինչպես նաև հանրային առողջապահության կառավարման ոլորտում: Անհրաժեշտ է կանանց ներգրավել հակածխախոտային քաղաքականության, ինչպես նաև վնասի նվազեցմանն ուղղված քաղաքականության մշակման մեջ: Ավելին, անհրաժեշտ է ծխողների քանակի և ոլորտին առնչվող այլ ուսումնասիրությունների պարտադիր բաղկացուցիչ դարձնել ցուցանիշների կառուցվածքի ներկայացումը ըստ սեռերի:

Եզրափակիչ նկատառում

Կարևորագույն փոփոխությունը, որ պետք է իրականացվի հակածխախոտային պայքարում՝ որոշումների կայացման ընթացքում գիտական փաստերի և ապացույցների վրա հիմնվելն է: Ներկայումս քաղաքականություն մշակողները շատ հաճախ խնդրին մոտենում են միայն քաղաքական կամ գաղափարական դիտանկյունից, ինչի արդյունքում՝ առանց գիտական փաստերը հաշվի առնելու թույլատրվում է մահացու վտանգավոր սիգարետի վաճառքը և արգելվում առողջության համար շատ ավելի անվտանգ մի շարք այլընտրանքների, օրինակ՝ էլեկտրոնային սիգարետների կամ ծխախոտի տաքացման համակարգերի վաճառքը:

Յահը հույս է հայտնում, որ կառավարությունները կվերանայեն իրենց մոտեցումները հակածխախոտային պայքարի համատեքստում և կխրախուսեն, որպեսզի հանրային առողջապահության ոլորտում ընդունվեն և կիրառվեն գիտական փաստերի և ապացույցների վրա հիմնված քաղաքականություններ:




Լրահոս