Հայտնաբերվել է Կամչատկայում օրերս վթարի ենթարկված А-26 ինքնաթիռի «սև արկղը»։ Այս մասին հայտնում է Պալանա բնակավայրի վարչակազմը։
Ձայնագրությունները կապակոդավորվեն Մոսկվայում: Արկղն արտաքինից վնասվածքներ չունի: Փնտրում են երկրորդ արկղը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարները հասել են այն ժայռին, որտեղ վթարի է ենթարկվել ինքնաթիռը: Ուժեղ քամին բարդացրել է այնտեղ հասնելը։ ՌԴ փրկարարական ծառայության Ми-8 ուղղաթիռը մի քանի անգամ ապարդյուն փորձել էր վայրէջք կատարել ժայռի վրա: Այժմ փրկարարներն ուսումնասիրում են ծովի հատակը, օգտագործվում են նաև կվադրոցիկլներ, անօդաչու թռչող սարքեր և ամենագնացներ:
Այժմ ինքաթիռի մասերն են տեղափոխվում վթարի վայրից, որպեսզի պակասող մասերը փնտրեն ծովում: Դատաբժիշկներն ու քրեագետները շարունակում են ուսումնասիրել ուղևորների աճյունները: