Պուտինի դեմ MH17-ի ավիաաղետի գործով հայց է ներկայացվել ՄԻԵԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայից, Նոր Զելանդիայից և Մալայզիայից մի քանի ընտանիք Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ Դոնբասում MH17-ի ավիաաղետի գործով հայց է ներկայացրել ՄԻԵԴ, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ զոհվածների հարազատները որպես փոխհատուցում յուրաքանչյուր զոհի համար ՌԴ նախագահից և Ռուսաստանից պահանջում են 330 միլիոն դոլար:

Իրավաբանները դեռևս չեն հաստատել նման հայցի ներկայացումը:

Հիշեցնենք, որ մալայզիական Boeing-ը կործանվել էր Դոնբասում 2014թ. հուլիսի 17-ին, 298 մարդ էր զոհվել:




Լրահոս