Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը արդեն աշխատանքից ազատման դիմումը ներկայացրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այդ պաշտոնին նշանակելու համար քննարկվում է Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը հայտնի է քաղաքական հնչեղություն ունեցող գործերով քննիչներին ցուցում տալու հայտնի տեսանյութից, որով այդպես էլ քրեական գործ չհարուցվեց։ Վարդապետյանը նաեւ պարբերաբար հանդիպումներ էր ունենում ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ։

Նշենք, որ Աննա Վարդապետյանը 2014-2018 թթ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ է եղել։

Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ Քննչական կոմիտեի ՀԿԳ բաժնում դատական Դեպարտամենտի ղեկավար Փոլադյանի դեմ քրեական գործ էր հարուցվել: Ավելին, գրել էինք, որ ողջ ուժային կառույցները նրա դեմ նյութեր էին հավաքում, ինչի արդյունքում հասան նրան, որ Փոլադյանը ազատման դիմում գրեց: Ի դեպ դատական դեպարտամենտում խոսակցություններ կային, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը անձամբ կանչել ասել էր դիմում գրի գնա, իսկ ավելի ուշ իրավապահներին էր «բերել Փոլադյանի վրա»:




Լրահոս