Իրավապահները գործընթաց են սկսել Դատական դեպարտամենտի ղեկավար նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով իրավապահների տեսադաշտում է հայտնվել դատական դեպարտամենտի ղեկaվար Կարեն Փոլադյանը: Նշենք, որ վերջինիս եղբայրը Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանն է:

Նշենք, որ SHAMSHYAN.com-ը գրել էր, որ ՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով նյութեր են նախապատրաստվում, որ ՀՀ դատական դեպարտամենտի առաջնային պաշտնյաներից մեկը 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում իր կնոջն ընդունել է ՀՀ դատական դեպարտամենտում հրամանագրով՝ որպես աշխատակից։

Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ դատական դեպարտամենտի այդ պաշտոնյան տեղյակ է եղել, որ կինը չի հաճախում աշխատանքի, չի կատարում աշխատանքային պարտականությունները, որից հետո անձամբ նաև այլ պաշտոնատար անձանց հետ կազմել, հաստատել և ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել իր կնոջ աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման, որի արդյունքում յուրացման կամ վատնման եղանակով պետությունից հափշտակվել է մոտ 3 մլն 300 հազար դրամ։

Ք. Մ.




Լրահոս