ՁԵՌՔԵՐՈՎ ՉԽՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին Տավուշի մարզխորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էին մարզի համայնքների ընթացիկ տարվա 9 ամիսների բյուջեների կատարողականի ցուցանիշները: Մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը, ելույթ ունենալով, ասաց, որ 2011թ. 9 ամիսների տվյալներով մարզի համայնքների բյուջեները  կատարվել են  91 տոկոսով,  համայնքների սեփական եկամուտները հավաքագրվել են նախատեսվածի 76.6 տոկոսով: Սակայն մարզպետ Արմեն Ղուլարյանը սրտնեղած էր  հավաքագրման ցածր ցուցանիշներից, որոշ գյուղապետերի աշխատանքի արդյունքներից: Նա քննարկման ընթացքում հայտարարեց. «Եթե ես 10 անգամ պիտի ասեմ ու չի արվելու, կասեմ նրան, ով կատարում է: Տավուշի մարզում համայնքապետարաններ կան, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում սեփական եկամուտների հավաքագրում չեն արել»: «Անցած ամսվա ընթացքում ընդհանրապես գումար չես հավաքել»,-սահմանամերձ Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանին նախատեց Արմեն Ղուլարյանը: Գյուղապետն արդարացավ, թե «սոլյարկան թանկ է, վարուցանք ենք արել»: Նա այս խոսքերն ասաց ձեռքերի շարժումներով, ինչը դուր չեկավ մարզպետ Ղուլարյանին: «Ինձ հետ ձեռքերով չխոսես, զրո կոպեկ ես հավաքել, ես գիտեմ, թե սոլյարկան ինչ արժե»,-հակադարձեց մարզպետը: Արդյունքում` գյուղապետերը հերթական հաթաթան լսեցին ու գնացին իրենց գործին:




Լրահոս