Այս տարվա ապրիլին Ալեքսանդր Բույնովին շտապ տեղափոխեցին օնկոլոգիական հոսպիտալ, որտեղ էլ ծանր վիրահատության ենթարկվեց: Նա երկար ժամանակ վերականգնման շրջան էր անցնում: Չար լեզուները նույնիսկ պնդում էին, որ նա էլ ոտքի չի կանգնի: Բայց ապրելու մեծ ցանկությունը ստիպեց երգչին հաղթահարել ծանր հիվանդությունը: Հիմա Բույնովը կրկին ակտիվ կյանք է վարում: «Ես ամբողջովին ապաքինվել եմ: Կյանքը նորովի է սկսել ինձ համար»,-պնդում է երգիչը:
ԱՊԱՔԻՆՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ