Քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները դատարան դիմելու գործընթաց են սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները դատարան դիմելու գործընթաց են սկսել: Վերջիններս դատարան դիմելով են փորձում դուս գալ կիսաբաց կամ բաց ռեժիմ: Մասնավորապես, Նորայր Քեղինյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ իր մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ որոշում կայացնելուն պարտավորեցնել:

Ահարոն Սարիբեկյանն էլ դիմել է դատարան Բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու, այն է` հայցվորին տեղափոխելով կիսաբաց տիպի ուղղիչ հիմնարկում հետագա պատիժը կրելու` վերացնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 25.11.2020թվի որոշումը: Ստեփան Հակոբյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը վերացնելու, դատապարտյալ Ստեփան Հակոբյանին մեկուսացվածության առավել ցածր` բաց ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելուն պարտավորեցնել:

Քնար Մանուկյան




Լրահոս