Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4-րդ զորամիավորման հրաձգա­րաններից մեկում հուլիսի 19-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման հմտությունները, առաջին իսկ կրակով թիրախը ոչնչացնելու ունակությունները, կատարելագործվել են անձնակազմի հրաձգային կարողությունները։

Զինծառայողները տարբեր զինատեսակներից խոցել են բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:




Լրահոս