Մասիսի ԲԿ աշխատակիցներին պահել են տագնապի եւ վախի մեջ. ինչ է կատարվել հիվանդանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2021 թվականի հունվարի 23-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Արարատի մարզի Արևաբույր համայնքի բնակիչ Խաչատուր Գրիգորյանը զանգահարել է «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության կայան և գանգատվել ոտքի ցավից։

Կանչով մեկնած շտապօգնության անձնակազմը բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Խաչատուր Գրիգորյանին տեղափոխել են «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ընդունարան, որտեղ վերջինս դրսևորել է ագրեսիվ վարք, որի համար նրան ներարկել են «Սիբազոն» տեսակի դեղորայք։ Սակայն վերջինս չի հանգստացել եւ պահանջել է իրեն ներարկել ավելի ուժեղ ցավազրկող դեղամիջոց, մասնավորապես՝ 2 հատ «Տրամադոլ», 1 հատ «Կետոնալ» և 1 հատ «Դիմեդրոլ», սակայն բուժանձնակազմից տեղեկանալով, որ արդեն ստացել է համապատասխան ներարկումը և շուտով իրեն լավ կզգա, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ընդունարանի աշխատակիցների հասցեին, գոռգոռալ և խաթարել հիվանդանոցի բուժանձնակազմի բնականուն աշխատանքը։

Այնուհետև հասարական վայր հանդիսացող հիվանդանոցի ընդունարանում Խաչատուր Գրիգորյանը ցուցադրական կերպով անտեսելով շրջապատի մարդկանց, հակադրվելով հասարակությունում համընդհանուր ճանաչում ստացած համակեցության կանոններին և արհամարհական վերաբերմունք դրսևորելով նրանց նկատմամբ, ուղղակի դիտավորությամբ, տևական ժամանակ ինչպես նաև չենթարկվելով ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողների օրինական պահանջին դադարեցնելու իր ոչ իրավաչափ վարքագիծը, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մղումով, կոպիտ կերպով դիտավորյալ խախտել է հասարակական կարգը, տագնապի ու վախի մեջ պահելով հիվանդանոցի բուժանձնակազմին, որը զուգորդվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն է՝ տևական ժամանակ սկսել է բարձրաձայն գոռգոռա ու հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք:

Քնար Մանուկյան




Լրահոս