ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շուրջ երեք ամիս է՝ առողջական լուրջ խնդիրներ ունի։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վանեցյանը տևական ժամանակ բուժում է ստացել արտերկրում և վերջերս է վերադարձել Հայաստան։
Ըստ մեր տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի առողջական վիճակը հանկարծակի վատացել է։ Առայժմ հստակ հայտնի չէ, թե ինչն է եղել դրա պատճառը։ Քննարկվել են տարբեր վարկածներ:
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ թեև Արթուր Վանեցյանն այժմ գտնվում է Երևանում, բայց նրան դեռևս երկարատև բուժում է սպասվում։
Սոնա Գրիգորյան




























