ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ-ն՝ խոշոր հարկ վճարողների եռյակում. ինչ ուշագրավ փոփոխություններ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները:
Պետական բյուջե ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Մեզ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարության աշխատակազմը գլխավորում է ցանկի երկրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 25 մլրդ 390 մլն 499 հազար դրամի հարկ ու տուրք: Հաջորդը արտաքին գործերի նախարարությունն է, որը կատարել է 478 մլն 823 հազար դրամի հարկային վճարումներ: Խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է նաեւ էկոնոմիկայի նախարարությունը վճարած 355 մլն 977 հազար դրամ հարկ ու տուրքով: Իսկ ահա առողջապահության նախարարության վճարած հարկերը կազմել են 317 մլն 805 հազար դրամ, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարութայնը՝ 245 մլն 435 հազար դրամ, արդարադատության նախարարությանը՝ 238 մլն 54 հազար դրամ:
Ուշագրավն այն է, որ Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցը շատ քիչ հարկ է վճարել. ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պապիկյանի ղեկավարած տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պետական բյուջե վճարել է 177 մլն 97 հազար դրամի հարկ ու տուրք: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վեց ամիսների ընթացքում կատարել է 151 մլն 844 հազար դրամի հարկային վճարում, բարձր տեխնոլիագների եւ արդյունաբերության նախարարությունը՝ 143 մլն 75 հազար դրամի հարկ: Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած շրջակա միջավայրի նախարարության կատարած հարկային վճարումները կազմել են 108 մլն դրամ:
Տեղեկացնենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 494 մլրդ 334 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 90 մլրդ 105 մլն դրամ։ Ի դեպ, հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ. ՀՀ կառավարության նախորդ տարվա դեկտեմբերի 24-ի որոշմամբ՝ նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:




Լրահոս