ՊԵԿ-ը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով ՀՀ առաջին 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. ՀԷՑ-ն այդ ցանկում արդեն 13-րդ տեղում է։ Այս մասին գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ժամանակավոր կառավարման շուրջ մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ը 1.000 խոշոր հարկ վճարողների ցանկում իր դիրքերը բարելավվել է ամբողջ 8 հորիզոնականով՝ ցանկում 21-րդ տեղից բարձրանալով 13-րդ տեղը:
2025թ. առաջին կիսամյակի արդյունքներով (մինչև վարչական վարույթի հարուցումը) խոշոր հարկատուների ցանկում ՀԷՑ-ը զբաղեցնում էր 21-րդ տեղը (7,8 մլրդ ՀՀ դրամ վճարած հարկերով), իսկ արդեն 2026թ. նույն շրջանում վճարած հարկուտուրքերի հանրագումարով՝ շուրջ 12,6 մլրդ ՀՀԴ, ցանկում ՀԷՑ-ն զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը»,-գրել է նա։























































































