ՖՈՏՈ. Մեկնարկել են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինված ուժերում մեկնարկել են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ Հուլիսի 24-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի երդման հանդիսավոր արարողությունը կայացել է Խոր Վիրապ վանական համալիրում։

Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով​ պաշտպանել երկրի սահմանները։ Հրամկազմը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին՝ հրահանգավորելով լինել զգոն և խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։




Լրահոս