«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթին Սյունիքում կատարվող իրադարձություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները տեղյակ են եղել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աշխատել են նաեւ այլ քաղաքական ուժի օգտին:
Եվ հենց դա է պատճառը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սյունիքում իրավապահ համակարգի ներկայացուցիչների կադրային ջարդ է սկսվելու, որը հաջորդելու է Սյունիքի համայնքապետերի հանդեպ սկսված հետապնդումներին: Սա, ըստ էության, պողպատե մանդատը Սյունիքում ի ցույց դնելու երկրորդ փորձն է արդեն: Այսինքն՝ առաջիկայում Սյունիքում նոր կադրային փոփոխություններ են լինելու, եւ իրավապահ համակարգի ղեկավար կազմից ազատումներ են լինելու՝ իհարկե պայմանավորված հենց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանց գործունեությամբ:
Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 26-ին «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին նշանակել էին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։