ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանի խոստումից մեկ տարի անց Մանկական երկաթուղին անմխիթար վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Մանկական երկաթուղին գտնվում է անբարեկարգ վիճակում, սակայն շարունակում է մնալ փոքրիկների ամենասիրելի վայրը: Այնինչ դեռեւս 2020 թվականի հունիսի 16-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ «Մանկական երկաթուղին չի կարող մնալ այսօրվա վիճակում»:

Քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունից անցել է շուրջ մեկ տարի, բայց դեռեւս որեւէ բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվել:

ArmLur.am-ն այցելել է Մանկական երկաթուղի, եւս մեկ անգամ արձանագրել է երկաթուղու խղճուկ վիճակը, սակայն այս ամենի հետ միասին զրուցել է երկաթուղու փոքրիկ հաճախորդների հետ, ովքեր մեծ ոգեւորությամբ սպասում էին, թե ինչպես է այն սլանալու:

Այսպիսով, հուսանք, որ Հայկ Մարությանն իսկապես ականջալուր կլինի իր իսկ խոսքերին եւ ձեռնամուխ կլինի երկաթուղու շուտափույթ բարեկարգմանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս