Երեխաների համար տոնական մթնոլորտ է ապահովվել նաև Մանկական երկաթուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանը` փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակում վաղ առավոտից մարդաշատ է եղել նաև մայրաքաղաքի Մանկական երկաթուղու և հարակից զբոսայգու տարածքը:

Ինչպես Մանկական երկաթուղուց, այնպես էլ զբոսայգու զվարճախաղերից երեխաները մինչև ժամը 14:00-ն անվճար են օգտվել: Մանուկներին նաև պաղպաղակ է բաժանվել, իսկ այգու տարածքում կազմակերպվել են վիկտորինաներ ու մրցույթներ:




Լրահոս