«Մանկական Երկաթուղի» այգու թունելի մոտ զենք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 4-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մանկական Երկաթուղի» այգու թունելի մոտ զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Մ.Մանուշյանի անվան այգու հետնամասում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 և «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ` պայթուցիչներով, «ԱԿ-74» ինքնաձիգի դատարկ 2 պահունակ, տարբեր տրամաչափի 166 փամփուշտ և նռնականետի ական:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս