
Օգոստոսի 10-12-ը ՀՀ ԶՈւ զորամիավորումներում տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Զինծառայողները մարտավարական բարդ պայմաններում կատարել են կրակային վարժություններ, ցուցադրել իրենց հմտություններն ու գիտելիքները։