
Մոսկվայի առողջապահության վարչության գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան խոսել է ձմերուկի ու սեխի կանաչ հատվածը ուտելու վտանգների մասին, գրում է РИА Новости- ն:
Նրա խոսքով՝ ձմերուկի և սեխի հիմնական վնասակար նյութերը գտնվում են կեղևի մոտ: Սննդաբանը նշում է, որ նիտրատները կարող են կուտակվել կանաչ հատվածում, ուստի չարժե այդ հատվածն ուտել: Բացի այդ, Ստարոդուբովան խորհուրդ է տալիս ընտրել այնպիսի ձմերուկներ ու սեխեր, որոնք կարելի է մեկ օրում ուտել: Կտրված պտուղները պետք է պահվեն սառնարանում՝ ծածկված սննդային թաղանթով, ընդգծում է փորձագետը: