ԲՈՒԼԿԻՆ ՏՌԶՈՒՄ Է ԿԵՆՍԱԿԵՐՊՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կծու հեգնանքով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին մաղթեց վարչապետ դառնալ: Խեղճ տիկին Ալավերդյանը երեւի չգիտի, որ Բուլկի Արամին վարչապետ դառնալ պետք չէ, որովհետեւ իր նախարարական դիրքով էլ նա նախագահական կայֆերով է ապրում:Հարությունյանը ներգրավված է շինարարական եւ ռեստորանային բիզնեսում, մայրաքաղաքի կենտրոնում հսկայական տարածքներ ունի, սեփականություն ունի նաեւ Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում: Ինչի՞ն է պետք վարչապետի աթոռին նստել. որքան պաշտոնը բարձր է, այնքան մեծ է հանրային հետաքրքրությունն անձի նկատմամբ, իսկ այս դեպքում նա իր բիզնեսով է զբաղվում ու մեկ-մեկ էլ նախարարական պարտականություններ կատարում` հենց դրանցից էլ ահռելի եկամուտներ ստանալով: Միայն մանրաձկան «բիզնեսը» բավական է, որպեսզի նախարար-բիզնեսմենն իրեն լիուլի ապահովված զգա: Մանրաձուկն, իհարկե, աննկատ բան է, բայց եթե հաշվենք, որ յուրաքանչյուր մանրաձկան վրա պետությունը 5 դոլարի ծախս է անում, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր տարի բնապահպանության նախարարը «հինգ միլիոն դոլարի սուտ է խոսում»` չաճեցրած ու Սեւան բաց չթողած (կամ էլ անհայտ քանակի բաց թողած) մանրաձկան գումարները յուրովի «փոշիացնելով»… Լավ պետություն է Հայաստանը, որ չնայած այսքան թալանին` դեռ շարունակում է գոյատեւել: Առավել լավ պետություն է, որ հանդուրժում է պետական մակարդակով հնչեցվող սուտն ու իրականացվող կողոպուտը` Բուլկու նմաններին հանդուրժելով նախարարի աթոռին…Արամ Հարությունյանն ութ տարվա նախարար է, իսկ սա նշանակում է, որ նա արդեն կարող է իրեն հնաբնակ համարել ու «դասեր տալ» նորեկներին: Նաիրիի շրջանի Եղվարդ գյուղում է ծնվել Արամ Հարությունյանը, հավանաբար մանկուց բուլկի շատ է սիրել, այդ պատճառով էլ նրա մականունը Բուլկի է մնացել (թե չէ արտաքինով նա վաղուց արդեն պերաշկի է դարձել)… Բայց դե ավելի լավ է բուլկի կոչվել, քան նեմեց, լֆիկ կամ էլ մուկ… 1985-ին ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ, սակայն զորակոչվել է բանակ, երկու տարի ծառայել, վերադարձել, 1988-ից եղել է «Նաիրի» ագրոֆիրմայի կոմերիտական կազմակերպության քարտուղար ու «ձեռքի հետ» էլ սովորել ու ավարտել Պոլիտեխնիկը: 1992-ին թողել է ամեն ինչ ու պատերազմի ամենաթեժ օրերին «հերոսաբար» հեռացել Ռուսաստան, երկու տարի զբաղվել առեւտրային գործունեությամբ: 1994-ին վերադարձել ու նշանակվել է «Հայինկոմսպասարկում» պետական ձեռնարկության տնօրեն: Դե, մարդը ռուսաստաններում լավ փողեր էր աշխատել, կարող էր ցանկացած պաշտոնի տեր դառնալ: Երկու տարի այստեղ աշխատելուց հետո 1996-ին նշանակվել է «Հայպտուղարտ»-ի տնօրեն: Երեք տարի տնօրինություն անելուց հետո որոշել է պատգամավոր դառնալ: Ու 1999-ին եկել է խորհրդարան, դարձել պատգամավոր: 2003-ին էլ է ընտրվել պատգամավոր` որպես «Օրինաց երկիր» կուսակցության անդամ: 2004-ին, երբ հրաժարական տվեց քաղաքաշինության նախարար Արամյանը, Արթուր Բաղդասարյանն Արամ Հարությունյանին առաջադրեց նրա պաշտոնում: Իսկ երբ 2006-ին «Օրինաց երկիր»-ն իբր ընդդիմադիր դարձավ, Արամ Հարությունյանը պաշտոնից չհրաժարվեց: Նրան այդ ժամանակ ՕԵԿ անդամները դավաճան կոչեցին, իսկ Ա.Բաղդասարյանը «փիլիսոփայորեն» նայեց նախկին կուսակցի վարքագծին` հստակորեն գիտենալով, որ Արամ Հարությունյանը ձեւականորեն է ՕԵԿ անդամ: Իրականում նա Հանրապետականի մարդը կամ ականն էր ՕԵԿ-ում… Քաղաքաշինության նախարարի պաշտոնում գտնվելու շրջանում նա մի շարք «հերոսությունների» հեղինակ դարձավ, որին անդրադարձավ ժամանակի մամուլը. «Մինչ Հարությունյանի նախարար դառնալը, Հայաստանում գոյություն ուներ քաղաքաշինության նախարարության պետական փորձաքննության ստորաբաժանում, որի տված եզրակացությունից հետո նոր միայն թույլատրվում էր հանրապետությունում կառուցել կարեւորագույն օբյեկտներ: Սակայն Հարությունյանի թեթեւ ձեռքով այդ կառույցը իբրեւ պետական միավոր վերացավ, եւ ստեղծվեց փորձաքննություն իրականացնող մասնավոր մարմին, որտեղ բույն դրեցին նախարարի մանկության ընկերներն ու մերձավորները: Պետական կառույցում աշխատող 100 մասնագետներից մասնավորում մնացին շուրջ 15 պրոֆեսիոնալներ, ովքեր որեւէ դերակատարություն այդ մարմնում չունեն: Իսկ փորձաքննություն իրականացնող այս մասնավոր կառույցի տնօրեն նշանակվեց Արամ Հարությունյանի մանկության ընկերը: Հասկանալի է, որ այստեղ մեծ գումարներ են շրջանառվում, եւ Հարությունյանը չէր կարող ձեռքից բաց թողել այս հնարավորությունը: Հիմա ցանկացած մեկը կարող է մուծվել Հարությունյանին, եւ ի՞նչ փորձաքննություն, ի՞նչ բան. միանգամից կստանա փորձագիտական եզրակացություն, որի հիման վրա որտեղ ինչ ցանկանա, կկառուցի»:շարունակելիՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս