Armenian text to speach

Անձրև, ինտենսիվ տեղումներ և քամու ուժգնացում․ ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի  23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի  25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, 24-25-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը   կնվազի  23-ի գիշերը՝ 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի  25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։




Մամուլի Տեսություն

Լրահոս